ԱՄՆ-ի սենատոր Լինդսի Գրեհեմ ը հայտարարել է, որ Չինաստանը պետք է օգնի Կիևի ռեժիմին։ «Եթե դուք ռազմական և տնտեսական օգնություն եք ցուցաբերում ՈՒկրաինային, ապա ստանում եք զիջումներ։ Այսպիսով, Չինաստան, եթե չեք ուզում պատժամիջոցներ, օգնեք Ուկրաինային։ Կարծում եմ՝ դա տրամաբանական է հնչում»,- հավելել է Գրեհեմը Semafor-ին տված հարցազրույցում:                
 

Կրեմլը մտածում է

Կրեմլը մտածում է
29.09.2015 | 01:22

Ռուսաստանյան մեր աղբյուրների փոխանցմամբ` վերջերս Ռուսաստան կատարած այցի ընթացքում, երբ Սերժ Սարգսյանին ղարաբաղյան խնդրով որոշակի առաջարկներ, նոր մոտեցումներ են ներկայացվել, դրանք արժանացել են ՀՀ նախագահի կտրուկ հակազդմանն ու մերժմանը: Դա էր թերևս պատճառը, որ Ռուսաստանից նրա վերադարձից հետո լուրեր տարածվեցին, թե ռուսաստանյան կողմն առանձնապես ոգևորված չէ հայաստանյան սահմանադրական բարեփոխումներով: Այնուհանդերձ, մեր աղբյուրների փոխանցմամբ, առաջիկայում չի բացառվում, որ նույն ռուսաստանյան բարձր իշխանությունները հավանություն տան բարեփոխումներին:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 998

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ